Լյուքսեմբուրգը 2020թ-ի մարտի 1-ից հասարակական տրանսպորտով՝ ավտոբուսներով, տրամվայներով և մերձքաղաքային էլեկտրագնացքներով երթևեկությունն անվճար կլինի: Այդ մասին հայտնել է Մեծ դքսության տրանսպորտի նախարար Ֆրանսուա Բաուշը:

«Սա համապարփակ տրանսպորտային ռազմավարության տորթի բալն է»,- նրա խոսքը մեջբերում է Luxemburger Wort թերթը:

Բացառություն կկազմի ուղևորությունը մերձքաղաքային գնացքների առաջին կարգի վագոնով, որը կմնա վճարովի: Նախագծի իրագործման ծախսերն իշխանությունների կողմից գնահատվել են տարեկան 41 մլն եվրո: Լյուքսեմբուրգի բնակչությունը 600 հազար մարդուց փոքր-ինչ ավելի է, նրանց 48 տոկոսն օտարերկրացիներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: