ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը.

«Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․

Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը։

Կրկնեմ հիմնական 2 հարցը՝

Ի՞նչ սկզբունքների հիման վրա է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

Ի՞նչ ընթացք ունի Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու Փաշինյանի խոստման կատարումը»։