Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն անդրադառնալով հասարակության մեջ տարածված արտահայտությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե մտածում եք, որ երկիրը չի զարգանում պատերազմի մեջ գտնվելու պատճառով, ապա նայեք Իսրայելին։ 70 տարի պատերազմների մեջ են հարևանների հետ, բայց տնտեսապես աշխարհի ամենազարգացած պետություններից է։ Ծով ունի, Ամերիկան էլ օգնում է հակափաստարկները, իհարկե, դեր ունեն, սակայն հիմնական գաղտնիքը՝ կենսունակ պետություն կառուցելու ու պատերազմը տնտեսական զարգացման համար ծառայեցնելու մեջ է»։