Դամասկոսի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է յոթ երեխա։

Այդ մասին հայտնել են քաղաքի ոստիկանությունից։

Հրդեհը բռնկվել է ալ-Մանահլիա շրջանում՝ Դամասկոսի պատմական հին քաղաքում։ Սոցիալական կայքերում հայտնված տեղեկատվության համաձայն, երկհարկանի տանը բռնկված հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի կարճ միացումը։ Դեպքի վայր մեկնած հրշեջները մարել են կրակը։