Բժիշկ Դավիթ Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2008թ ին ժամկետային զինծառածող էի, նախագահական ընտրություններից առաջ, մեր զորամաս այցելեց ԶՈՒ ԳՇ ի պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը ու բոլոր վաշտերի հետ առանձին զրուցելով ասաց, որ պետք է ընտրենք Սերժ Սարգսյանին, ուրիշ տարբերակ չկա, չնայած որ, մենք նույնիսկ չընտրեցինք, իրենք մեր տեղը բաց ընտրեցին մեր զինգրքույկներով։

Ու որ քոչարյանենք ասում են, բանակը չի ներգրավվել, ասեմ մեր զորամասում, բացի հերթապահից, ոչ մի սպա չէր մնացել, բոլորին տարել էին Երևան։ Մի քանի ամիս հետո տեղափոխվեցի Ստեփանակերտի ԿՊՇ, տղերքը ասեցին, որ մարտի մեկի դեպքերին տվյալ զորամասում էլ սպա չէր մնացել, բոլորին Երևան էին տարել։