Ռռազմագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադարձել է Թուրքիայում գտնվող VI դարի կամրջի վերանորոգման գործընթացի մանրամասներին։

Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է կամրջի լուսանկարը և գրել.

«Ադանա... Թուրքերը պատմությունը կեղծելու մեծ վարպետ են, ոչ մի խոսք հայերի մասին: Վերանորոգել են VI դարի Սարոս գետի վրա կառուցած քարաշեն կամուրջը, որն ի սկզբանե ունեցել է 22 կամար, իսկ թռիչքը՝ մոտ 200մ, վերանորոգումից հետո մնացել է 14 կամար: Ոչ մի խոսք հայերի մասին, հայկականության մասին, հայերի դերի ու նշանակության մասին»: