«Սասնա ծռեր» խմբի տասը անդամների գործով դատական նիստը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկեց առանց տուժողներից երկուսի: Նրանցից մեկն Արցախում էր, մյուսը` հիվանդ: Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպանը միջնորդեց նրան հնարավորություն տալ մասնակցելու այս դատական նիստին:

Բարսեղյանը նախորդ նիստին ոչ պատճաշ վարքագիծ դրսևորելու համար հեռացվել էր նիստերի դահլիճից: Չնայած մեղադրողը առարկեց, դատարանը որոշեց Բարսեղյանին նիստին մասնակցելու հնարավորություն տալ: Սմբատ Բարսեղյանը ներս մտավ դահլիճ ծափահարությունների ներքո, իսկ նիստերի դահլիճում նրանց աջակիցներն էին` Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի լուսանկարներով: Հիշեցնենք, որ վերջիններս խմբի այն երկու անդամներն են, որոնք շարունակում են մնալ անազատության մեջ. նրանց մեղսագրվում են ոստիկանության աշխատակիցների սպանությունները: