Այս տարվա հունիսի 4-15-ը Արցախում անցկացվելիք չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնության՝ ConiFA 2019 Եվրոպայի առաջնությանը անհրաժեշտ են կամավորներ:

Այդ նպատակով Արցախում, Հայաստանում կամ Սփյուռքում ապրող բոլոր ակտիվ երիտասարդները, ովքեր տիրապետում են օտար լեզուների, ունեն հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ, թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվություն ու ցանկություն՝ ուղիղ տաս օր Արցախ եկած հյուրերին օգնելու, կարող են լրացնել Արցախում անցկացվելիք տարվա կարևոր մարզական իրադարձությանը կամավորագրվելու հայտը։