Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի Մակասար քաղաքում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 10-ը համարվում է անհայտ կորած։

Նախօրեին հորդառատ անձրևների պատճառով տասնյակ տներ և մի քանի կամուրջ է փլվել:

Զոհերը Գովա թաղամասից են եղել, որը գետի ջրերի մակարդակի բարձրացումից հեղեղվել էր:

Տեղի իշխանությունները տարհանում են բնակիչներին և օգնություն ցուցաբերում տուժածներին: