ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ հայտնում է ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունը։

Նա բացատրություն է տվել Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։