«Երևանում գերեզմանների տարածքները տրվում են անվճար». Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երևանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար:
«Քաղաքացիներին խնդրում ենք ընդունել այս տեղեկությունն ի գիտություն և հուղարկավորության հետ կապված գործընթացները, այդ թվում՝ գերեզմանի տարածքի ձեռքբերումը, կատարել գործող օրենքի սահմաններում»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության տեքստում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում