ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջում գրված է Լիդիան Արմենիայի կողմից հրահրված սադրանքների մասին.

«Մի քանի ամիս առաջ «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, որ 3 միլիոն դոլար է ստացել հանքի ճանապարհները բացելու համար: Եվ ահա «Լիդիան»-ը շարունակում է այս գումարն օգտագործել տարբեր սադրանքներ հրահրելու համար: Հունվարի 16-ին, ոչ աշխատանքային ժամի, եկել են ոստիկանության ներկայացուցիչներն ու ասել, որ վերևից հրաման ունեն ճանապարհները բացելու, որպեսզի Լիդիանը ձնամաքրման աշխատանքներ կատարի: Իսկ թե ինչքան ձյուն կար Ամուլսարում, տեսնենք...»:

Նշենք, որ այդ պահին ձյունն ընդհամենը 2-3 սմ էր, ոչ ավելին։