Երևանում նոր ծառայություն կգործի՝ երեկոյան հնարավոր կլինի բժիշկ կանչել
Շտապօգնությունից բացի շուտով կգործի նոր ծառայություն՝ մարդիկ երեկոյան կարող են բժիշկ կանչել տուն: Այդ մասին հունվարի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշել է, որ ծառայությունը նախ կսկսեն գործարկել Երևանում և այն անվճար կլինի, հայտնում է iravaban.net-ը:
Նախարարը հայտնել է նաև, որ այդ ծառայությունը նախատեսված է քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար։
Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր նաև, որ 2021թ-ից նախատեսվող պարտադիր առողջական ապահովագրության նախագծին կմիանան բոլոր գրանցված աշխատողներն ու բյուջետային համակարգի աշխատակիցները:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում