Չնայած գործադրված բոլոր ջանքերին, Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, հայտնում է Trend-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:

Էրդողանը հավելել է, թե այն ժամանակ Թուրքիան հզոր պետություն չէր:

Ըստ նրա, Թուրքիան դասեր է քաղել իր սահմանների մոտ տեղի ունեցած իրադարձություններից և հասկացել է, որ պետք է շատ հզոր լինի: