«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 25-ին ժամը 09։00-22։00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի, Աճանան և Սյունիք գյուղերի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: