ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն ավարտվեց. Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հունվարի 16-ից գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը երեկ՝ հունվարի 24-ին ավարտել է իր աշխատանքները։
Ըստ ՀՅԴ պաշտոնական կայքէջի, Ժողովն ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո, իսկ ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Հակոբ Տեր-Խաչատուրյանին։
ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝ Արմեն Ռուսատմյան՝ նախագահ, Վիգեն Բաղումյան, Արամ Գալուստյան, Վիգեն Յակուբյան, Հակոբ Խաչերյան, Արսեն Համաբարձումյան, Կիրո Մանոյան, Բենիամին Պչաքճյան, Սպարտակ Սեյրանյան, Րաֆֆի Տոնապետյան, Հովսեփ Տեր-Գեորգյան։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ժողովի մեկնարկին հայտարարել էր, որ իր թեկնածությունը չի դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում