Աթենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով ոստիկանությունը 133 մարդու է բերման ենթարկել, գրում է Life.ru-ն՝ Naftemporiki թերթին հղումով: Ցուցարարները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Սահմանադրության հրապարակում՝ ընդդեմ հարևան Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին կնքված համաձայնագրի:

Ցուցարարները փորձել են գնալ խորհրդարանի շենքի մոտ, սակայն նրանց ճանապարհը կտրել են հատուկջոկատայինները: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են իրավապահների ուղղությամբ քարեր ու փայտեր են նետել, ինչպես նաև լուսային հրթիռներ արձակել: Այս ամենին ի պատասխան ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Հաղորդվում է, որ բերման ենթարկվածներից 10-ին ձերբակալել են, սակայն ցուցարարները մտադիր չեն հանձնվել: Նրանք հայտնել են, որ հերթական բողոքի ցույցը կանցկացվի այսօր՝ հունվարի 25-ին:

Աթենքն ու Սկոպյեն Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխելու վերաբերյալ համաձայնագիրը կնքել են 2018թ-ի հունիսի 17-ին, սակայն հույների մի մասը կարծում է, որ մակեդոնացիներ կարող են կոչվել միայն երկրի հյուսիսային հատվածի պատմական շրջանի բնակիչները, այլ ոչ թե հարևան պետության քաղաքացիները: