Ամերիկյան հայտնի Netflix սթրիմինգային ծառայությունը միացել է Կինոընկերությունների ամերիկյան միությանը՝ այս կերպ դառնալով առաջին սթրիմինգային ծառայությունը կազմակերպության կազմում:

Ինչպես հայտնի է, նշված միությանն անդամակցող ընկերությունները պարտավորվում են 15-20 միլիոն դոլարի չափով ամենամյա անդամավճար վճարել:

Ներկա պահին Կինոընկերությունների ամերիկյան միությանն անդամակցում են Disney, Fox, Sony, Paramount, Universal և Warner Bros. ընկերությունները, սակայն 2019թ-ին Fox-ը կմիանա Disney-ին, իսկ նրա տեղը կզբաղեցնի Netflix-ը: