Ազգային ժողովի և խորհրդարանի աշխատակազմի մի շարք պաշտոնյաներ հետայսու չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ: Այս մասին Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ուզում եմ տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իմ և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մի որոշման մասին։ Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը», - գրում է Միրզոյանը: