ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունվարի 27-ից սկսած` մարտ ամսվա շունչ կզգաք»։

Հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով: