Բաքվի իշխանություններն արգելել են ընդդիմության հանրահավաքը
Բաքվի գործադիր իշխանությունը մերժել է ընդդիմադիր Ազգային խորհրդի՝ վաղվա հանրահավաքի մասին դիմումը, այս մասին հայտնում է Turan-ը: Իշխանությունը հիմնավորել է, թե նախորդ հավաքի ժամանակ խախտվել է հասարակական կարգը, ինչից հետո Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավարը դիմել է տեղի իշխանությանը՝ կոչ անելով արգելել հունվարի 26-ի բողոքի ակցիան:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում բազմամարդ ցույց էր անցկացվել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում