Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել
Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել: Կոչն արվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանն տեսաուղերձով կոչ է արել միանալ Արցախյան հիմնախնդրի լուծման համար առաջադրված Մադրիդյան սկզբունքները մերժելու արշավին։
Տեսաուղերձում ասվում է, որ միայն խաղաղության խոստումների դիմաց «հողային զիջումներ կատարելու առաջարկն անպատասխանատվություն» է:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում