Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շարունակում է պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով GSG-9 հատուկ ստորաբաժանման թվաքանակի ավելացումը, ասել է GSG-9-ի հրամանատար Ժերոմ Ֆուքսը, հաղորդում է DW-ն:

Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև երկրորդ բազայի ստեղծում, որը Բեռլինում կտեղակայվի: Հենց Գերմանիայի մայրաքաղաքում է պետք անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել կատարվածին: «Եթե հիշենք Եվրոպայում ահաբեկչության նմանօրինակ գործողությունները, ապա պարզվում է, որ դրանք հիմնականում կատարվել են մայրաքաղաքներում», - բացատրել է հրամանատարը:

Նրա խոսքով՝ բազայի երկրորդ տեղի մասին վերջնական որոշումը դեռ ընդունված չէ, բայց, հավանաբար, այն կլինի Շպանդաու շրջանում:

Ներկայումս GSG-9-ը գտնվում է Սանկտ Ավգուստինայում (Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա):