«Հույս ունեմ, որ 1 տարի անց ԵԱՏՄ-ն առավել համախմբված ու արդյունավետ կգործի». Նիկոլ Փաշինյան
Հայտնի է, որ ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գրասենյակում:
Նախագահությունն այս կազմակերպությունում 2019թ-ին փոխանցվում է Հայաստանին:
ՀՀ վարչապետն իր ելույթում մասնավորապես ասել է.
«Այս տարիներին ԵԱՏՄ-ն կայացել է որպես ինտեգրացիոն հաջող միավորում, ու չնայած նախկինում եղած դժվարություններին, ներկան ցույց է տալիս տնտեսական աճ, ուստի անդամ երկրները պետք է առավելագույն ջանք ներդնեն ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակության ու ակտիվացման համար: Առաջնահերթություններից առաջինն էներգետիկայի ոլորտն է, որը հիմքն է հավասար տնտեսական մրցակցության ապահովման համար։ Պետք է ակտիվ աշխատել այն ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք ուղղված են նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաների, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը»:
Փաշինյանն իր ելույթում հույս է հայտնել, որ մեկ տարի անց ԵԱՏՄ-ն ավելի կոնսոլիդացված ու արդյունավետ է լինելու և ծառայելու է պետությունների տնտեսությունների շահերին: