Սամվել Կարապետյանը 3-րդն է Ռուսաստանի անշարժ գույքի արքաների ցանկում
Forbes պարբերականը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները-2018» վարկանշային աղյուսակը, որի երրորդ հորիզոնականում է հայտնի հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
2018թ-ին Սամվել Կարապետյանն ընդգրկվել էր ռուսաստանյան Forbes-ի ՌԴ ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկում:
Կարապետյանը 2018թ-ին անշարժ գույքի վարձակալության շնորհիվ 670 մլն դոլար է վաստակել:
Վարկանիշը գլխավորում է Զարահ Իլիևի և Գոդ Նիսանովի «Կիևսկայա պլոշչադ» ընկերությունը, ինչպես և նախորդ տարիներին: Երկրորդ հորիզոնականում է Ingka Centres-ն է՝ իր 865 մլն դոլար եկամտով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում