Երեկ մշակույթի նախարարությունում կայացավ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության և ՀՀ Մշակույթի նախարարության հանդիպումը։

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության ներկայացուցիչները վերոնշյալ հանդիպման մասին հայտնում են․

«Կառուցողական և ջերմ մթնոլորտում ռեժիսոր Լուսինե Սարգսյանին փոխանցեցինք մեր «Առաջին քայլեր» ծրագրից ընդհամենը մի քանի կետ, որպեսզի մեր ծավալուն ծրագիրը «չվախեցնի» և չթվա անիրականանալի գոնե սկզբնական շրջանում։ Մշակույթի նախարարությունը մեզնից ցանկացավ հենց ծավալուն ծրագիրը։ Ծավալուն «Առաջին քայլեր» ծրագիրը մենք շուտով փոխանցելու ենք նախարարությանը։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության համակարգող, սցենարիստ Հայկ Զաքարյանը շեշտեց, որ Հայֆիլմում բացի պահակախմբից պետք է լինեն կինոգործիչների հաստիքներ գոնե երկուսը սկզբնական շրջանում և Հայֆիլմը պետք է դարձնել ազգային բրենդ։ Նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը հայտարարեց, որ Հայֆիլմի վաճառքը բացառված է և իրենց ազգանվեր թիմը պատրաստ է բոլոր դժվարությունները հաղթահարել միավորելով բոլոր իրական կինոյի նվիրյալներին հանուն ազգային բրենդի վերականգնման։ Բանակցությունները և նոր հանդիպումները առջևում են։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը բաց է հասարակության և լրագրողների առջև։ Հայֆիլմը հայ ժողովրդի ազգային հարստությունն է»։