Փետրվարին արտահերթ ընտրություններ կլինեն 10 համայնքներում
Փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված 24 համայնքներում։ Դրանցից 10-ում կլինեն արտահերթ, 14-ում՝ հերթական ընտրություններ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ հերթական ընտրությունների դեպքում առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է հունվարի 23-ին։ Արտահերթ ընտրությունների պարագայում թեկնածուներ առաջադրվել կարող են մինչև հունվարի 27-ը ներառյալ, գրանցման ժամկետն ավարտվում է հունվարի 29-ին։ Այս մասին գրում է panorama-ն։
Այս պահին բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրված են։ Պայքարն ավելի թեժ կլինի Ուրցաձորում, որտեղ առաջադրված է չորս թեկնածու, Օհանավանում ևս համայքնի ղեկավարի պաշտոնին հասնելու համար չորս թեկնածու է առաջադրված, նույնքան թեկնածուներ կան Մալիշակայում, Ակնաղբյուրում։
Խոշորացված Աշոցքում պայքարի մեջ է մտել վեց թեկնածու։ Այստեղ արտահերթ ընտրություններ են։
Ստորև ներկայացված աղյուսակներում կարելի է ծանոթանալ, թե որ համայնքներում են ինչ ընտրություններ են անցկացվելու։