Հունվարի 29-ին Ծաղկաձորում կմեկնարկի դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ծրագրում ընդգրկված «Զարգացող երկրների գավաթ» անվանումով միջազգային մրցաշարը։

Տանտերերից բացի, կմասնակցեն Լիբանանի, Իրանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի լեռնադահուկորդները: Հնարավոր է այս թիվն ավելանա, որովհետև հայտերի ընդունման վերջին ժամկետը հունվարի 26-ն է: Այս մասին զրույցի ժամանակ ասել է մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ, մոտ անցյալի լեռնադահուկորդ Արթուր Հարությունյանը:

Ծրագրում ընդգրկված են ոլորավայրէջքի և հսկա ոլորավայրէջքի կանանց ու տղամարդկանց մրցումներ։

Ստուգատեսը կավարտվի փետրվարի 1-ին: