Երևանի «Արցախ» բասկետբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչը ակումբի սպորտային տնօրենն է:

«Արցախ» բասկետբոլային ակումբը կգլխավորի Արեգ Վաթյանը: Նրան կօգնեն Դավիթ Միքայելյանը և թիմի նախկին գլխավոր մարզիչ Գևորգ Շահնազարյանը: Մինչ այդ Արեգ Վաթյանը զբաղեցնում էր ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017թ-ին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:

Ա լիգայի 16-րդ տուրում հունվարի 27-ին, ժամը 12:00-ին «Արցախը» Ստեփանակերտում կհյուրընկալի ՖԻՄԱ-ին: