Թուրքիայի հարավ-արևմուտքում նոր երկրաշարժ է գրանցվել, այս անգամ ցնցումների էպիկենտրոնը Իզմիրի Մենեմեն շրջանի Յահսելլի բնակավայրն է:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ: Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա:

Նշվում է, որ ցնցումները խուճապի պատճառ են դարձել տեղի բնակչության շրջանում: Շատերն էլ դեռ զգուշանում են վերադառնալ իրենց տները:

«Շատ վախեցանք, նախկինում երբեք նման ուժգնության ցնցումներ զգացած չկայի, ամեն ինչ թողեցինք ու փախանք դուրս, դեռ վախի մեջ ենք: Երբ վերադարձա տուն, դեռ հետցնցումներն զգացվում էին, կարող է գիշերը դրսում անցկացնեմ»,- պատմել է տեղի բնակիչներից Իսմայիլ Թաշդեմիրը:

Նշենք, որ օրերս Թուրքիայի հարավ-արևմտյան մեկ այլ՝ Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: