Բուրկինա Ֆասոյի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 մարդ է զոհվել, հաղորդում է AFP-ն` վկայակոչելով երկրի իրավապահ մարմիններին:

Աղբյուրի փոխանցմամբ` կիրակի առավոտյան զինված անձինք հարձակվել են երկրի հյուսիսում գտնվող գյուղերից մեկի վրա և կրակ բացել բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել:

Գործակալությունը նշում է, որ տեղի իշխանությունները միջադեպը համարել են ահաբեկչություն:

2015թ-ից սկսած Բուրկինա Ֆասոյի հյուսիսային շրջաններն իսլամիստների կողմից հաճախ են հարձակման ենթարկվում: Վերջերս զինյալները սկսել են հարձակումները նաև երկրի արևմուտքում և արևելքում` Բենինի և Տոգոյի սահմանին մոտ գտնվող տարածքներում: