«Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի նախագահ ընտրված Ջանան Քաֆթանջըօղլուն իշխանամետ մամուլի կողմից հարձակումների թիրախում է հայտնվել։

Թուրքական մամուլում և սոցկայքերի թուրքական տիրույթներում իշխանամետ մամուլն ու իշխանությունների ներկայացուցիչները սկսել են սև արշավ իրականացնել Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ։

Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ գլխավոր մեղադրանքներից մեկն այն է , որ նա դեռևս 2012–ի ապրիլի 24–ին Twitter–ի միջոցով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Պատմության մեջ այսօր սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Կոտորված հայ քաղաքացիներին հիշատակում ենք 19։15–ին Թաքսիմում»,–Twitter—ում գրել էր Ջանան Քաֆթանջըօղլուն։