Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և պնդում էինք հեղափոխության օրերին՝ պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է հակահեղափոխության օջախ մնալ: Այդ հակահեղափոխությունը, որ բոլորովին չեն կանխում նոր իշխանությունները, գլուխ է բարձրացնելու այն ժամանակ, երբ կամ եթե նորերն իրենք իրենց վարկանիշն իջեցնեն մինչ անդառնալիության կետ: Դրանից հետո Արցախում ձևավորված օջախը բերք կտա: Հիմա սերմերն են, իսկ սերմնացան անողները գնացել են Քոչարյանի ռուսալեզու գրքի շնորհանդեսին: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին շատ են քննադատում: Լավ է, որ արքեպիսկոպոսը հիմա է իր մոտեցումներն հրապարակայնացնում: Մեր եկեղեցին՝ մեր ազգային ամենամեծ և ամենաանկյունաքարային արժեքներից մեկը, վերանորոգության կարիք ունի: Կղերականներն անցողիկ են, բարձր հոգևորականների վաստակն ու եկեղեցին՝ անանց: Բայց մեծ վնասներ են հասցվել մեր եկեղեցուն այս օրերին: Ու միայն լյուստրացիայով, ինքնալյուստրացիայով, իսկ ապա և հանրային պսակազերծմամբ է կարելի ազատվել այն ծանր իրավիճակից, որում հայտնվել է հայ առաքելական եկեղեցին:

Կարծում եմ՝ սա լավ առիթ էր, որով անվանի բարձրաստիճան կղերականը, Քոչարյանի շուրջ ընթացող քաղաքական անմաքուր գործընթացներին սեփական մասնակցությունը բացահայտեց սեփական ձեռամբ»: