Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա մեկ զոհ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ այսօր գիշեր հնչած կրակոցների հետևանքով կան նաև վիրավորներ: Այս մասին գրում է Tert.am-ը։

«Կրակոցների հետևանքով մեկ անձ մահացել է, մի քանի քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ մահացածն ու վիրավորները տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել «Պարտեզ» ռեստորանային համալիրից»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ նշված ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին, ով հայտնի է «Շշի Մելո» անունով: