ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունեցողների համար ծառայության նոր ձևաչափ կարող է սահմանվել:

«Որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող անձանց համար, որոնք պետք է պարտադիր ժամկետային ծառայության անցնեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի 2019թ-ի ընթացքում ծառայության նոր ձևաչափ մշակել», - ասել է Տոնոյանը:

Նա նշել է, որ կառավարության որոշումներով կարգավորվել է բանակից անհիմն ազատվելու հարցը:

«Այժմ մենք ավելի շատ սահմանափակումներով զինծառայողներ ենք զորակոչում, բայց սա ևս խնդրահարույց է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԶՈւ-ում ծառայեն իրականում առողջ անձինք»,- նշել է Տոնոյանը: