Լոնդոնում Sotheby’s-ը փետրվարի 28-ին աճուրդի կհանի իսպանացի և ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973)՝ փորձագետների կարծիքով լավագույն դիմանկարներից մեկը՝ «Բերետով և վանդակավոր զգեստով կինը (Մարիա-Թերեզա Վալտեր)» անվանումով: Այս մասին աճուրդային տունը հայտնել է մամուլի տեղեկագրում:

Նկարը, որը ստեղծվել է նույն 1937 թվականին, ինչ և հռչակավոր «Գեռնիկան», կդառնա ավանդական երեկոյան աճուրդի թոփ-լոտը, որտեղ գնորդները կկարողանան ձեռք բերել իմպրեսիոնիսիտների և մոդեռնիստների կտավներ: Նկարում պատկերված է Պիկասոյի երկարամյա սիրուհին, բնորդուհին և մուսան: Այս դիմանկարն ստեղծելուց երկու տարի առաջ Վալտերը (1909 – 1977) դուստր էր պարգևել նկարչին, որին կոչել էին Մայա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: