Շուրջ 7 ամիս՝ 2018թ-ի հունիսի 22-ից մինչև այսօր, Ամուլսարի պահապանները գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող 4 հիմնական ճանապարհները։

Ամուլսարի պահապանները հիմնականում Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներն են, որոնց պահանջն ու նպատակը մնում է անփոփոխ՝ թույլ չտալ հանքի շահագործումը։ Պահապաններին միանում են նաև բնապահպաններ և աջակիցներ Հայաստանի տարբեր վայրերից։ Այս մասին գրում է hetq.am-ը։

Չնայած ծանր պայմաններին, որոնք հիմնականում կենցաղային բնույթի են և կապված են ցուրտ եղանակի հետ, Ամուլսարի «դիրքերում» տրամադրությունը միշտ բարձր է, իսկ պահապանների ոգին՝ անկոտրում։