Հայաստանում 65 տարեկան հասակում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։

Ինչպես հաղորդում է «Արևելք»-ն այս մասին տեղեկացրել են Վարուժան Կարապետյանի մերձավորները:

Հիշեցնենք, որ Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։ 1983թ-ին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է և Փարիզում կայացած դատավարությամբ դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց, հայկական կողմի դիմումներին ընդառաջելով, պաշտոնական Փարիզը 2011թ-ին ազատ է արձակել նրան և արտաքսել Հայաստան: