Փետրվարի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնել է երկրի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

«Մերկելը 2019թ-ին փետրվարի 1-ին, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - ասել է Շտեֆեն Զայբերտը:

Նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ: