Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստն ընդմիջվել է։

«Նիստն ընդմիջվեց տեխնիկական պատճառներով, մինչև հիմա պարզեցինք, որ գործի մակագրությունը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ապացույցները ներկայացվեցին, նաև ներկայացվել էր երկրորդ բողոքը»,- դուրս գալով դատարանի դահլիճից՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նա տեղեկացրեց, որ տեսակցության հարցը որոշակիորեն լուծվել է՝ որդին և դուստրը երկու անգամ այցելել են.

«Համակարգչի հարցը դեռ չի լուծվել: Նշել ենք, որ կարող ենք ներկայացնել այնպիսինը, որն օբյեկտիվորեն չունենա համացանցի, հեռախոսի մուտքի հնարավորություն, բայց հարցը ենթադրում է ենթաօրենսդրական ակտերի փոփոխություն»,- հավելեց նա: