Այսօր՝ ժամը 13:50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։

Ոստիկանությունը հայտնում է, որ մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։

Հանգամանքները պարզվում են:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։