ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա նիստում ներկայացվել է պաշտպանական կողմի՝ դեռ հունվարի 18-ին ներկայացված կարճ բողոքը։

Փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնեց, որ բողոքը քննող դատավորի ընտրության կարգին ծանոթանալուց, Օրբելյանի կողմից բողոքը ներկայացնելուց ու նաև այսօրվա ծավալուն բողոքից հետո դատախազները ժամանակ են խնդրել, որպեսզի կարողանան ծանոթանալ դրան ու պատրաստել իրենց հակափաստարկները։

«Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը ժամը 14-ը»,- ասաց Ալումյանը։

Նրա խոսքով, այսօր ներկայացված բողոքը ծավալուն է, գրեթե չի կրկնում նախորդ բողոքները, շատ փաստարկներ է պարունակում։

Ալումյանը նաև համոզմունք հայտնեց, որ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանը իրեն ապահովագրեց հնարավոր զտումներից։

«Մեզ համար պարզ էր, որ նա որևէ որոշում չի կայացնի, որը կարող էր դուր չգալ իշխանություններին։ Կարծում եմ, պարոն Արթուր Մկրտչյանն ամեն ինչ արեց, որ դատական համակարգի զտումների տակ չընկնի, և համոզված եմ, որ դա իրեն հաջողվեց»,- ասաց փաստաբանը։