Համաձայն նախկինում և նոր կնքված պայմանագրերի` շարունակվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումները:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Ավտոմոբիլային տեխնիկայի հերթական խմբաքանակը նախատեսված է զինված ուժերի ավտոպարկի թարմացման, ստորաբաժանումների մարտունակության բարձրացման և անձնակազմի անվտանգ տեղափոխման համար:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ վերջին 4 տարվա ընթացքում զինված ուժերը համալրվել է 2000-ից ավելի նոր մեքենաներով, դրան զուգահեռ շահագործումից հանվել (հանվում) են «իրենց դարն ապրած» մեքենաները։