Արագածոտնի և Շիրակի փոխմարզպետներն ազատվել են պաշտոններից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումները:

Արծվիկ Նիկողոսյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկ այլ որոշմամբ Արա Մելիքջանյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետը ստորագրել է որոշումը՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով: