Վերլուծաբան Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրկին շրջանառության մեջ են դրվել խոսակցություններն ու քննարկումները (ընդ որում քամիները փչում են ամենավերևներից), Արամ Խաչատրյանի կողմից գրված հիմնը նոր տեքստով որպես պետական հիմն վերականգնելու համար։ Ռուսներին ընդօրինակելու մոլուցքը որոշ մարդկանց ուղղակի դիվադադար է արել։

Պատկերացրեք, որ թանկարժեք կտորից կարված ձեր բրենդային կոստյումը պատռվել է և դերձակն այն կարկատում է էլ ավելի թանկարժեք կտորով։ Որքան էլ դերձակը ջանք թափի` միևնույնն է դուք կունենաք կարկատած կոստյում, որով կամաչեք ներկայանալ հասարակությանը և ստիպված այն դեն կնետեք»։