Սենատի հետախուզական հանձնաժողովին ներկայացնելով գլոբալ սպառնալիքների մասին իր զեկույցը, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը հայտարարել է․

«Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները, Միացյալ Նահանգների հանդեպ անվստահությունը և թուրքական առաջնորդների աճող ավտորիտարիզմը բարդացնում են երկկողմ հարաբերությունները և Անկարային ստիպում են ավելի մեծ պատրաստակամությամբ մարտահրավեր նետել տարածաշրջանում ԱՄՆ նպատակներին։

Թուրքիան կշարունակի որպես մեծ սպառնալիք դիտարկել «Քրդական աշխատավորական կուսակցությանը», այդ թվում՝ Սիրիայում քուրդ զինյալներին, և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով, թուրքական առաջնորդների կարծիքով, պատասխանատվություն է կրում 2016թ-ի չհաջողված հեղաշրջման համար»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Քոութսը։