Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20%-ով կբարձրանան: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում:

Նա վստահեցրել է.

«Երևի կկարողանանք մարտից կամ ապրիլից դա իրականացնել: Դուրս են մնալու առայժմ տնօրեններն ու փոխտնօրենները, առայժմ»,- գրում է «Առավոտը»:

Քաղաքապետը նաև նշել է, որ, որ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը հիմա միջինը 70-80 հազար դրամ է: