Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հրաժարական է տալիս ու պաշտոնից կհեռանա փետրվարի 18-ին։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։

Թուրքական հեռուստատեսության հետ հարցազրույցում Յըլդըրըմն ասել է, որ խորհրդարանի խոսնակի պաշտոնից կհեռանա, երբ պաշտոնապես դիմի մարտի 31-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար։

Յըլդըրըմը պաշտոնապես առաջադրվել է իշխող «Արդարություն և զարգացում» (AK) կուսակցության թեկնածու՝ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում։