Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Առաջին հայկական ճակատ ֆան շարժման հետ համատեղ, հունվարի 28-ին՝ Իջևանի «Արնար» մարզադաշտում, անցկացրել է ֆուտբոլային միջոցառում, որի շրջանակներում միմյանց հետ մրցել են ՊՆ ենթակայության տակ գտնվող Իջևանի զորամասի զինվորները և ՖԱՖ-ի ներկայացուցիչները: Հանդիպումն ընթացել է տոնական և ջերմ մթնոլորտում և ավարտվել ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Հանդիպումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները զինվորներին նվերներ են հանձնել: Միջոցառումից անմիջապես հետո ՖԱՖ-ականները զորամասի ֆիզկուլտուրայի գծով պատասխանատուի հետ միասին շրջել են զորամասում, զրուցել զինվորների հետ, ծանոթացել զորամասի առօրյային: Միջոցառման հիմնական նպատակը զինվորների հետ միասին Հայոց բանակի օրը նշելը և նրանց բանակային առօրյայից մի քանի ժամով կտրելն էր: