Այսօր Ստեփանակերտ քաղաքում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները բնակչության դժգոհության պատճառ են դարձել:

Էլեկտրական հոսանքի անջատումների պատճառն իմանալու համար «Արցախպրեսս»-ի թղթակիցը դիմել է «Արցախէներգո» ՓԲ ընկերության տեխնիկական գծով տնօրեն Վահրամ Խաչատրյանին:

Հարցին ի պատասխան՝ Վ. Խաչատրյանն ասել է, որ անջատումները պայմանավորված են բարձրավոլտ լարման օդային էլեկտրահաղորդման գծում տեխնիկական վթարների հետ:

«Ներկայումս տեխնիկական վթարների վերացման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում լուծեն բնակչությանը հուզող հարցը»,- նշել է պատասխանատուն: